Հիմա հարց. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիտական աշխարհի հեղինակավոր LANCET ամսագիրը հրապարակել է կլինիկական հետազոտության տվյալներ, ըստ որոնց ռուսական արտադրության SPUTNIK V պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվել է 91.8%, ինչն անհամեմատ ավելի բարձր է, քան բրիտանական Oxford/AstraZeneca պատվաստանյութինը՝ 60%։
Հիմա հարց. ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում COVAX ծրագրով նախատեսված 300 000 չափաբաժնով Oxford/AstraZeneca-յի փոխարեն բանակցել Ռուսաստանի հետ եւ ստանալ ավելի էֆեկտիվ պատվաստանյութ ավելի մեծ քանակով»։