08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Երկրորդ նախագահի գրասենյակը կոչ է անում աջակիցներին դատարանի դիմաց ակցիա չանել

Դարձյալ երեքշաբթի է և տեղի է ունենալու սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստ։ Արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է այսօրվա նիստին և արդյո՞ք սպասվում է աջակիցների ակցիա՝ դատարանի  դիմաց։

Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։

«Այո, Նախագահը մասնակցելու է նիստին, սակայն, մենք խնդրում ենք մեր բոլոր բարեկամներին և թիմակիցներին դատարանի շենքի դիմաց բողոքի միջոցառում չանցկացնել։ Կարծում եմ, այդ դատավարության ֆարս լինելը վաղուց ապացուցված փաստ է, և պետք չէ այս ցուրտ եղանակին վտանգել առողջությունը՝ դա ևս մեկ անգամ արձանագրելու համար»։

Հիշեցնենք, որ 2020թ․ սեպտեմբերի 22-ի դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանն ինքը դատարանի բակում հավաքված աջակիցներին դիմեց՝ ասելով․ «Շնորհակալություն ձեր ակտիվ աջակցության համար։ Դա և՛ ուժ է հաղորդում, և՛ տոկունություն, բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավականին երկար է տևելու։ Իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, անիմաստ օր է, և չեմ ուզում, որ ձեզ մոտ էլ նույնը լինի։ Դրա համար ես կխնդրեմ՝ այստեղ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Զբաղվեք ավելի կարևոր գործերով»։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ