05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայկ Մարությանը սիրտը բացել է ընդդիմադիր հարեւանի մոտ. Հրապարակ

Նախօրեին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հրապարակային մեծախոսության զոհը դարձավ։ Շրջելով Երեւանի փողոցներում՝ նա ամոթանք էր տալիս տնտեսվարողներին եւ ասում, որ տարիներ առաջ ընդունված որոշմամբ՝ տնտեսվարողները պետք է իրենց տարածքներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնեն։ Ի պատասխան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաեւ Մարությանի հարեւանն է, նկարել էր դեպի իրենց շենք տանող սառցակալված ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին եւ ասելով, որ ո՛չ ինքն է տնտեսվարող, ո՛չ քաղաքապետը, ուստի ճանապարհը պետք է համայնքապետարանը մաքրի։

Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ բահը վերցրել է ձեռքն ու իջել բակը մաքրելու: Հարեւանները, տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ ու վիրավորանքների տարափ տեղացել նրա գլխին: Մարությանը փորձել է պատասխանել, հարեւաններից մի քանիսը սկսել են քաշքշել նրան։

Հայկ Մարությանին հարեւանների ձեռքից փախցրել է Արսեն Բաբայանը եւ իր տուն տարել։ Տանն արդեն քաղաքապետը սիրտը բացել է ընդդիմադիր հարեւանի մոտ՝ բողոքելով, թե ինչու են իրեն քննադատում, թիրախավորում՝ այն պարագայում, երբ ինքը չի խառնվում քաղաքական հարցերին եւ Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններ ունի։ Արսեն Բաբայանը, սակայն, երեկ չցանկացավ մանրամասներ պատմել այդ զրույցից,  ասաց, որ կենցաղային շատ տհաճ միջադեպ է եղել, որի մասին չի ցանկանում խոսել: «Որեւէ բան չունեմ ասելու»,- խուսափեց նա։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ