28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

2015-ի բյուջեի գերակայությունները երեքն են. որ ոլորտներին են ավելի շատ գումարներ հատկացվելու

2015 թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է ՀՆԱ-ի աճ 4.1%, համախառն ներքին արդյունքի դեֆլյատորի մեծությունը՝ 3.3%: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի ներկայացման ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա նշեց, որ պետական պարքտի ընդհանուր մակարդակը 2015-ի ավարտին կանխատեսվել է 4 միլիարդ 953 մլիոն դոլար, որի 83%-ը բաժին է ընկնելու արտաքին պարտքին, մնացած 15 տոկոսը նորքին պարքտն է: Եկամուտները 2015 թվականի նախագծվել է մեկ միլիարդ 184 մլիոն դրամի չափով: Այդ եկամուտների 95 տոկոսը կազմելու են հարկային եկամուտներն ու տուրքերը, մոտ երկու տոկոսը դրամաշնորհներն են:

՛՛Դրամաշնորհներ շարունակելու ենք ստանալ. եվրոպական հարևանության շրջանակներում 20 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ ենք ստանալու՛՛,-նկատեց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է մեկ տրիլիոն 298 միլիարդ դրամ: Դրանց 92 տոկոսը բաժին են ընկնում ընթացիկ ծախսերին: Ամենակարևոր խնդիրներից մեկը, նրա խոսքով այն է, որ բյուջեի կատարման ընթացքում պարտքեր չվերցվեն: Բյուջեի գերակայությունները երեքն են՝ սոցիալական ոլորտի առանձին ճյուղերի զարգացումը՝ սոցիալական պաշտպանություն, կրթություն, մշակույթ ու առողջապահություն, երկրորդը՝ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովում, երրորդը՝ ճանապարհային, ջրային տնտեսության, էներգետիկայի բանագավառում ծրագրերի իրականացումը:

Կրթության ոլորտի ծախսեը կազմելո են 127 միլիադ դրամ, հիմնական ծախսերի շուրջ 75 միլիարդն ուղղվելու է հանրակրթության ոլորտին: Սա նախորդ տարվա համեմատությամբ չորս միլիարդով ավել է, ու դա պայմանավորված է 2014 թ-ի հուլիսի մեկից ուսուցիչների աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև սովորողների թվի ավելացմամբ: Պավել Սաֆարյանն ընդգծեց, որ առաջին անգամ է, երբ ծախսերը պլանավորել են համաձայն նրա, որ աշակերտների թիվն ավելացել է, նախորդ տարինիներն աշակերտների թիվը մշտապես պակասում էր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ