25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի է, թե ով է պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը. ինչու են լռում․ Politik.am

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և նրա քաղաքական դպրոցի սանը: Այսպես կոչված լևոնականների և այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշտում մնալու հիմնական մեդիա գործիքներից մեկը եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թեման, որն անդադար շահարկվում էր:

Քաղաքական այս խմբակը մշտապես իրենց սպասարկող մեդիա հարթակներով թիրախավորում էին նախկին իշխանություններին և հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կապում Արցախի խնդրի հետ: Այս գործում հատկապես ակտիվ էր պաշտպանության ներկայիս նախարար Վաղարշակ Հարությունյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը և պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Քոչարյան Անդոնը:

Նրանք պնդում էին, որ Վազգեն Սարգսյանին սպանել են, քանի որ նա դեմ էր Մեղրիի տարածքով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհի տրամադրման գաղափարին: Միևնույն ժամանակ ակնարկում էին, որ նախկին նախագահներ Քոչարայնն ու Սարգսյանը կողմ են եղել այդ գաղափարին:

Պատմությունը ցույց տվեց, որ ոչ Քոչարյանի իշխանության տարիներին և ոչ էլ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ադրբեջանը իր համար երանելի այդ ճանապարհը չստացավ: Փոխարենը նա այդ ճանապարհը կստանա Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Ընդ որում այն դեպքում, երբ այդ թեման շահարկող Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար է, Քոչարյան Անդոնը իշխանական թիմի պատգամավոր, իսկ Արամ Սարգսյանը սատարում է այս իշխանություններին և Փաշինյանի հովանու ներքո փոխվարչապետ դառնալու հույս ունի: Ավելին Արամ Սարգսյանը անգամ եղբոր ջանքերի շնորհիվ ազատագրված հողերը արդեն իսկ հասցրել է անվանել ադրբեջանական:

Եվ եթե հավատանք այս անձանց տարիներ շարունակ արված պնդումներին, ապա կարող են ասել, որ Վազգեն Սարգսյանի սպանության պատվիրատուն և Նիկոլ Փաշինյանի կողմից իրականցված իշխանափոխության պատվիրատուն(ընդիմությունը պնդում է և փաստեր ներկայացնում Փաշինյանի իշխանության արտաքին ուժերի կողմիցկառավարվելու մասին) նույն անձը կամ կազմակերպությունն է: Քանի որ ինչպես արդեն նկատեցինք, այն, ինչի համար ըստ այս անձանց՝ սպանել են Վազգեն Սարգսյանին՝ կյանքի է կոչում Նիկոլ Փաշինյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ