25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սկանդալային հափշտակություն /Տեսանյութ/

Դավիթ Գալստայանը՝ Պատրոն Դավոն, ում քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել եւ մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակման գործով, մի քանի մասնագիտացված ընկերությունների բաժնետեր է։ Նա, ըստ մամուլի՝ Հայաստանում արտադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս արտադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը: Պատրոն Դավոն լայն հասարակությանը հայտնի դարձավ վերջին շրջանում՝ զենքի միջազգային առևտրի մեջ ներգրավված լինելու սկանդալային պատմությունից հետո, որի մասին մինչեւ պատերազմը աղմկահարույց հայտարարություն արեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը  

Մինասյանի խոսքով՝ փաստեր կան, որոնք վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա, և մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաև զենքի սկանդալը ծածկադմփոց անելու համար ՌԴ է գործուղղվել գեներալ Արշակ Կարապետյանը:

«Պատրոն Դավոյի վրա քրեական գործ են հարուցել բանակից խոշոր հափշտակությունների համար: Պատրոն Դավոն, Տոնոյան Դավիթն ու նիկոլ փաշինյանը օրթախ են եղել նույն բիզնեսում, իսկ էսօր մեղադրյալ ա մենակ Պատրոն Դավոն: Իսկ Պատրոն Դավոյի ու նիկոլի թալանի ու բիզնեսի մասին դեռ 2020 թվականի առաջին կիսամյակում փաստերով խոսում էին մարդիկ, որոնց ներկայացրած փաստերն անգամ պատշաճ քննության չենթարկվեցին ինչի արդյունքում ամիսներ անց խայտառակ պարտություն կրեցինք»,-ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։ 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ