05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Աննա Հակոբյանին Մոսկվա ուղեկցած «ախրանիկներին» դիվանագիտական անձնագրեր են տրվել

Mediaport-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի կնոջ և երեխաների՝ մոսկովյան վերջին վոյաժից: Բանն այն է, որ մասնավոր այցի ժամանակ նրանց ուղեկցած անվտանգության աշխատակիցները ՌԴ մուտք են գործել դիվանագիտական անձնագրերով, քանի որ համավարակի պատճառով Հայաստանի քաղաքացի, ոչ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց մուտքը Ռուսաստան արգելվում է: Փաստացի, դիվանագիտական անձնագրերի տրամադրման կարգը, որն իբր, վերանայել ու խստացրել են Նիկոլ Փաշինյանի օրոք, իրականում նշանակում է, որ այդպիսի աձնագրեր են հատկացվում կամայական անձանց, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներին:

Ուշագրավ է նաև, որ թեև հայտարարվեց, որ Փաշինյանի ընտանիքի այցը Մոսկվա մասնավոր է, բայց անվտանգության աշխատակիցներն այդ օրերի համար ոչ միայն աշխատավարձ են ստացել, այլև ձևակերպվել է գործուղում և նրանք վճարվել են Հայաստանի հարկատուների միջոցներով: Սա ոչ այլ ինչ է, քան արարք, որը քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (վատնում) առերևույթ հատկանիշներ է պարունակում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ