24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահից հետո կյանք կա

Տարեց հոգևորականներից մեկը ծանր հիվանդացավ և գամվեց անկողնին։ Աջ կողմն ամբողջովին թուլացել էր և չէր կարողանում քայլել, իսկ աչքերը հազիվ էին տեսնում։ Նրան այցելության եկած միաբան եղբայրներից մեկը, խոսելով անցյալի հիշատակների մասին, ասաց. «Է՜հ, վարդապետ, լավ օրերդ մնացին անցյալում»։ Հանկարծ վարդապետը սթափվեց, ճիգ գործադրելով մի փոքր բարձրացրեց գլուխը և հայացքը երկինք դարձնելով բացականչեց. «Ո՛չ, եղբայրս, իմ լավագույն օրերը դեռ առջևում են, երբ տեսնեմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին իր փառքի մեջ՝ կանգնած Աստծու աջ կողմում»։

 Սա՛ է մեր հույսը, սիրելինե՛ր։ Այս երկրի վրա մեր կյանքի օրերի ավարտին չենք անէանալու անհայտության մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս հարություն առավ մեռելներից և մեզ խոստացավ նույնպես հարություն պարգևել։

 Արդարև, Հարությունը և հավիտենական կայնքը լավագույն և անփոխարինելի միջոցն են դժվարին նեղությունների, վախի և մահվան դեմ։ Հարստությունը, հանճարը, աշխարհային հաճույքներն ու նպատակները, ոչինչ չեն կարող մխիթարություն պարգևել ծանր հիվանդության և մահվան ժամին։

 Կյանքի ամենամռայլ և ամենաանհույս իրավիճակների մեջ անգամ հարության և հավիտենական կյանքի նկատմամբ մեր հավատն ու վստահությունը թող երբեք չսասանվի։ Անկասկած գալու է այն օրը, երբ պիտի տեսնենք «երկինքը բացված և Մարդու Որդուն՝ կանգնած Աստծու աջ կողմում» (Գործք 7.56), Ով «պիտի սրբի մեր աչքերից ամեն արտասուք, և այլևս մահ չպիտի լինի. ոչ սուգ, ոչ ցավ և ոչ չարչարանք» (Հայտնություն 21.4

Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Աղբյուրը՝ Ter-Hambardzum.net

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ