ԶՈւ ԳՇ պետը ոչ հրապարակային հանդիպումներ է ունենում նախկին նախագահների և ընդիմության առաջնորդների հետ
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․
«Չնայած նրան, որ Օնիկ Գասպարյանը հրաժարվում է հրապարակային հանդիպումներ ունենալ ընդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ,մեզ հասած տեղեկություններով, ոչ հրապարակային, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և շարունակում ունենալ, թե նախկին նախագահների և, թե ընդիմության առաջնորդների հետ:
Նա համոզված է, որ Արցախյան պատերազմի պարտության բոլոր պատասխանատուները շուտով խիստ պատժվելու են: Օնիկ Գասպարյանը ակնհայտ հասկանում է, որ ինքն էլ ունի պատասխանատվության իր չափաբաժինը և պատասխանատվությունից խուսափել չի հաջողվելու:
Ուստի, Գլխավոր Գերագույն Հրամանատարից հետո, երկրորդ պատասխանատու համարվող ԶՈւ գլխավոր շտաբի պետը, փորձում է հասկանալ՝ կտրուկ և վճռական գործողությունների գնալու պարագայում իրեն ի՞նչ երաշխիքներ են տրվելու և արդյո՞ք իրեն հումանիտար միջանցք տրամադրելու են, թե՝ ոչ»։