Զավեշտների երկիր Հայաստան. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զավեշտների երկիր Հայաստան
Ուրեմն, հրապարակվում է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի թուրքական, ապա՝ հայկական ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկություն, կոնկրետ փաստն էլ հետը՝ գրությունը, ամիս-ամսաթվով, ստորագրությամբ եւ այլն, հասարակությունը կարդում է, քննարկում, զայրանում, հարցեր հնչեցնում․․Բլյա-բլյա…
Եւ հաջորդ օրը ԱԺ նիստը ընթանում է սահուն, երկու ընդդիմադիր ուժերը լիքը հարցեր են ներկայացնում մի մասը կարեւոր, մյուս մասը՝ <շատ կարեւոր> , իշխող խմբակցության փնթի այլ «գործակալներ» մատ են թափ տալիս ընդդիմության վրա, հասարակության վրա, առհասարակ՝ մատիկներ են թափ տալիս …եւ ոչ մեկը, ոչ մեկը էդ դահլիճում ծպտուն անգամ չի հանում նիստը նախագահող, ԱԺ նախագահի աթոռին նստած անձի գործակալ լինելու մասին հրապարակված փաստերի մասին…
Ոչ մեկը, ոչ մի ընդդիմադիր խմբակցություն չի հայտարարում, որ չի ուզում մասնակցել գործակալի վարած նիստին, ոչ մեկը չի առաջարկում, թեկուզ հարցը քննարկել, հարց տալ, հարցնել՝ էդ ինչեր են քո մասին խոսում, այ փոշեկուլի մասնագետ․․․
Ոչ մեկ պատգամավոր թեկուզ ցուցադրական ոտքի չկանգնեց եւ չհայտարարեց՝ քանի դեռ սա է ԱԺ նախագահը, ինքը ոչ մի նիստի չի մասնակցի․․․Ոչ մեկը․․․
Ոչ մեկը էն փոխնախագահ տիկնոջը չհացրեց՝ էդ ի՞նչ իրավունքով ես մոռանում ձեր մեղքով հազարավոր զոհերին, ինչ իրավունքով ես մեր ազգային երազանքը համարում անգրագիտություն, այ անգրագետ…
Մեծահոգաբար փորձեմ հասկանալ, ախր թեմաները էնքան շատ են ու զավեշտալի, որ էդ խեղճերը չեն հասցնում դրանց հետեւից, բայց դե լավ էր, մի թեթեւ անդրադարձ նիկոլ-իլհամ ճաշի մասին…
Բա էդ էլ չանեի՞ն, ժողովուրդը ի՞՞նչ կասեր․․․
Էս ինչ երկար ձգվող դիմակահանդես է․․․Իսկ գործակալական ցանցը մեր երկիրը խժռեց եւ դեռ շարունակում է․․․»: