Վերջին մեկ տարում մամուլի եւ խոսքի ազատության դեմ ճնշումները աննախադեպ են եւ մասշտաբային․ փորձագետ /տեսանյութ/
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ վերջին մեկ տարում մամուլի եւ խոսքի ազատության դեմ ճնշումները Հայաստանում աննախադեպ էին եւ մասշտաբային։ Նրա խոսքով՝ պետական մակարդակով հարձակում է տեղի ունեցել ընդդեմ խոսքի ազատության եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների։ Փորձագետը հիշեց իշխանական պատգամավորների պահվածքը։
Բանախոսը պնդում է, որ ՀՌՀ-ն լիցենզավորման սլոթերի բաշխման ընթացքում, որպես վարչական և պատասխանատու մարմին, չի իրականացրել պատշաճ վարչարարություն, ուստի այդ փաստերը քննության առարկա պետք է դառնան Վարչական դատարանում։