24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանի «բարեփոխումների» հույսը Ջհանգիրյանն է․ կոռուպցիա, «գործ կարել» և քծնանք. Politik.am /տեսանյութ/

Իշխանությունները որոշել են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին խցկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Իշխանական քարոզչամեքենան պնդում է, որ Ջհանգիրյանը պետք է օգնի, որպեսզի բարեփոխվի դատական համակարգը, սակայն նախկին զինդատախազին ճանաչող ցանկացած մեկը կպնդի, որ նա ոչ միայն ունակ չէ բարեփոխումների, այլև դատաիրավական համակարգի արատների մոնումենտն է Ջհանգիրյանը։ Իշխանությունների նպատակն իրականում հասկանալի է՝ փորձ է արվելու «սանձել» իրենց հրահանգները այլևս չկատարող դատական համակարգը։ Ջհանգիրյանի ապաշնորհ լինելու լավագույն ապացույցը հայտնի «Մատաղիսի գործն» է։

Ըստ այս գործի նյութերի 2003թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 20։30-ի սահմաններում 33651 զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են գալիս զորամասի տարածքից և այլևս չեն վերադառնում։ 15 օր անց, 2004 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջրասույզները Մատաղիսի ջրանցքից հայտնաբերում են Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիակները։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչում նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և դատապարտում 15 տարի ազատազրկման։ Հօգուտ տուժողի իրավահաջորդների բռնագանձվում է 1.500.000-ական դրամ` որպես հուղարկավորության և մնացած ծախսերի հատուցման գումար։

Վերաքննիչ դատարանում սպանված զինծառայողներից մեկի հայրը՝ Մ.Մկրտումյանը հրաժարվում է բողոքից` նշելով, որ ամբաստանյալներն անմեղ են, նրանք չեն իր որդու սպանողները, և հրաժարվում իր ներկայացրած քաղաքացիական հայցից։ Ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը հայտարարում է հացադուլ։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսի 30-ին Ռ.Սարգսյանին, Մ.Սերոբյանին և Ա.Զալյանին դատապարտում է ցմահ ազատազրկման։ Ի վերջո, այս գործով անցնող մեղադրյալները ազատ արձակվեցին, քանի որ նրանց մեղքը չհաստատվեց։ Այս գործը սակայն օգնեց բացել զինդատախազ Ջհանգիրյանի կերպարը։

Ըստ էության նա բռնությունների և գործ կարելու միջոցով ցանակցել էր մեղքը բարդել քաղաքացիների վրա, ովքեր իրականում չեն կատարել հանցանքը։ Զարմանալի է նաև թե իբրև կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունները ինչպես են պատարստվում դատական համակարգը բարեփոխել մի անձի միջոցով, որի կարողությունը առնվազն կասկածի տեղիք է տալիս։ Ջհանգիրյանին անվանել կոռուպցիոն պատմություններից հեռու մարդ, մեղմ ասած, անտեղյակություն է:

Ջհանգիրյանը, ով եղել է ՀՀ զինդատախազ և իր ամբողջ կյանքում պետական համակարգում է եղել, չգիտես՝ որտեղից, կարողացել է մեծ կարողություն կուտակել: Հասկանալու համար, թե նա աղքատ Հայաստանում ինչպիսի կարողություն է կուտակել, պետք է միայն տեսնել «Մոնումենտում» 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը, որն այժմ Ջհանգիրյանը վարձակալությամբ է տվել, և այդ տարածքում տեղակայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը: Հետաքրիր է, թե անկաշառ Գագիկ Ջհանգիրյանը ի՞նչ միջոցներով է կարողացել նման առանձնատուն կառուցել:

arandznatun

Ի դեպ իշխանությունները հաճախ են քարոզչական նպատակներով հայտարարում, որ պատսրատվում են «Մոնումենտի» դղյակները խլել կոռուպցիոներ պաշտոնյաներից և տալ այն ժողովրդին, արդյո՞ք Ջհանգիրյանի առանձնատունն էլ են խլելու, թե՞ նա «սվոյ» նախկին կոռուպցիոներ է։ Գագիկ Ջհանգիրյանը նաև այն անձն է, ով դեռ Վազգեն Սարգսյանի մարմինը չսառած շտապել էր պաշտոն խնդրել երկրորդ նախագահ Քոչարյանից։ Նախագահն էլ ամոթանք էր տվել Ջհանգիրյանին և մի քանի այլ գործիչների, ովքեր ևս ներկայանում էին Վազգեն Սարգսյանի մտերիմներ։

Ջհանգիրյանի մասին նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը դրական կարծիք չունի։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նա մեղադրում էր Ջհանգիրյանին իշխանություններին սպասարկու լինելու մեջ։ Այս իմաստով Փաշինյանն իհարկե չի սխալվել ու հասկանալի է նաև ներկայիս նրա նպատակադրումը՝ նա լավ է հասկանում, որ Ջհանգիրյանի նման անցյալ ու մարդկային որակներ ունեցող անձը լավագույնս կարող է իր անգամ անօրինական հրահանգները կատարել։

Ի վերջո, հիմա եզակիներն են իրենց բախտը կապում այս իշխանությունների հետ, հիմնականում մարդիկ, ովքեր ավարտված են համարում իրենց գործունեությունը այս կյանքում։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ