Փաշինյանը հղում չի անում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, որով ադրբեջանցի զույգ մարդասպաններին նվիրեց իր «կիրթ» ընկերոջը
«Մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը», – հայտարարեց Փաշինյանը։ Ըստ էության, նրա այս հայտարարությունը, ցավոք, հաստատում է փորձագետների ահազանգ մտահոգությունը` «գերիներ տարածքների դիմաց» մեխանիզմի մասին։ Ու հիմա պիտի մեզ հարց տանք, այդ ինչպե՞ս է ստացվում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո հայ զինվորների գերեվարման զանգվածային դեպքեր էինք տեսնում։
Հ. Գ. 1 Փաշինյանը հղում է անում հայտարարության 8-րդ կետին, որը լղոզած մի բան է` առանց ժամանակացույցի։ Նա հղում չի անում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, որով ադրբեջանցի զույգ մարդասպաններին նվիրեց իր «կիրթ» ընկերոջը։
Հ. Գ. 2 Աստված ուժ տա գերության մեջ գտնվողներին ու նրանց ընտանիքներին։
Գրում է հեռուստամեկնաբան Մարիաննա Ղահրամանյանը։