24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն իրար են “ուտում”. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների համաձայն, , առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են “ուտում” տեղի դաշնակցական ու ՕԵԿ-ական դեմքերը: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու եւ ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքերը որոշել են իրենց ուժերը փորձել հենց այն համայքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի ռեսուրսներ ունի:

Այս հողի վրա հիմնականում թեժ գզվռտոցներ են սպասվում Թալին քաղաքում, Մաստարա, Ուջան եւ մի քանի այլ գյուղական համայնքներում, ուր ՕԵԿ-ին հիշեցնող նմուշ անգամ չես կարող գտնել: Երկու քաղաքական ուժերի ներսում հասունացող վտանգը հանդարտեցնելու նպատակով էլ երեկ ուշ երեկոյան մարզային իշխանությունները մարզպետարան են հրավիրել դաշնակցական ու ՕԵԿ-ական գյուդապետներին ու ասել, որ այս պահին ներքաղաքական կյանքում այնքան ինտրիգներ ու խմորումներ կան, որ չարժե ընտրությունները դեռ չմեկնարկած իրար վրա “ցեխ” շպրտել ու հարցեր պարզաբանել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ