06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դանակը ոսկորին է հասել. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Իհարկե բարդ է ապազգային, անհայրենիք ու անգամ Սուրբ ծննդյան օրը ստով պարուրող տարրից հավատավոր քրիստոնյային վայել վարք պահանջել։
 
Դանակը ոսկորին է հասել։ Հայրենիքի համար մտահոգ և օրհասական վտանգը զգացող յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում գործել հանուն մեր երկրի։
Վեհափառ Հայրապետի խոսքերը վկայություն է՝ հասել ենք անդառնալիին, ընտրությունը չարի խավարի ու տիրոջ միջև է։
 
Վկայություն՝ հայրենիքն անհավատ դավաճանի ձեռքում բզկտման թողնելու կամ այն փրկելու ընտրության մասին։
 
Այսօր չեմ գրելու դավաճանին հասկանալի լեզվով։
Այսօրվա սրբազան խորհուրդն ու աստվածային լույսն առավել զորեղ են ցանկացած դավաճանի խավարից։
Այսօրվա լույսի օգնությամբ մաքրվելու է մեր երկիրը դավաճանից։
 
Բարեպաշտ ու հավատավոր ժողովրդի հավատքի զորությունն այսօր զգալու են հայրենիքի բոլոր դավաճանները»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ