27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պատերազմ զորակոչված քաղաքացուն ստիպել են վճարել ուսապարկի, ծածկոցի, սրբիչի համար՝ ձևակրեպելով որպես «պետությանը պատճառված նյութական վնաս»

Mediaport-ը գրում է. Պատերազմի ժամանակ քաղաքացի Աշոտ Ավագյանը Արաբկիրի տարածքային զինկոմիսարիատից ստացել է պատերազմ մեկնելու կանչ։ Պատերազմի ընթացքում Մատաղիսի շրջանում ծառայել է որպես կապավոր և զորացրվել է հրադադարի հաստատումից 7 օր անց։ Աշոտը զարմացել է, երբ վերադառնալուց հետո զինկոմիսարիատում իր զինգրքույկը ստանալիս պարզել է, որ պետք է վճարի։

«Երբ մենք մեկնում էինք պատերազմ, մեզ հատկացրեցին ուսապարկ, ծածկոց, սրբիչ, այլ պարագաներ։ Հիմա պահանջում են, որ դրանք հետ հանձնենք։ Բայց մի՞թե ոչ մեկ չի ընկալում, թե մենք ուր են եղել, որտեցից ենք վերադարձել, որտեցի՞ց վերադարձնենք այդ ամենը։ Հիմա գումար են պահանջում այդ ամենի փոխարեն։

Գումարը կազմում է 15 հազար 334 դրամ։ Ես արդեն վճարել եմ, կարող էի վճարել, բայց քանի՜ մարդ կա, որ չի կարող վճարել»,-պատմում է Աշոտը։

Հ․Գ․ Ուշադրություն դարձրեք վճարման պաշտոնական հիմնավորմանը՝ «Պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ