Զոհրաբյանի հեռացումը պաշտոնից՝ իշխանության ճնշումն է ընդդիմության վրա․ ՌԴ ԿԿՄ
Կոմունիստական կուսակցությունների միություն – ՍՄԿԿ-ն տագնապով հետեւում է Հայաստանում ներքաղաքական դիմակայության զարգացմանը: Միութենական կուսակցությունների հետ միասին մենք եղբայրական հայ ժողովրդին ցանկանում ենք շուտափույթ վերադարձ ստեղծագործական գործունեության` հանուն Հայրենիքի բարօրության, որի հիմքը դրվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղարար նախաձեռնությունների շնորհիվ:
Հանրապետության իշխանությունների ճնշումը իրենց քննադատողների եւ հակառակորդների վրա չի նպաստում կառուցողական երկխոսությանն ու քաղաքական ճգնաժամից երկրի դուրս գալուն: Մտահոգությամբ արձանագրում ենք, որ այս քաղաքականության հերթական դրսեւորումը «Բարգավաճ Հայաստան»-ի գլխավոր քարտուղար Նաիրա Վահանովնա Զոհրաբյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելն էր, որը նա ղեկավարում էր 2019-ի սկզբից: Այս ընթացքում նա իրեն դրսեւորել է որպես բարձր պրոֆեսիոնալ եւ կառուցողական քաղաքական գործիչ, Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական միության ամրապնդման հետեւողական կողմնակից եւ դեմ է հանդես եկել Երեւանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը:
ԿԿՄ-ՍՄԿԿ Կենտրոնական խորհուրդ