Դու էլ չհասկացար՝ կյանքդ տողատակերում, թե տողերի արանքում անցավ. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ «նախկինից» պատմություններ շատ եք սիրում, մի բան էլ ես թարմացնեմ։
Անգործության մարմնացում, նույն ինքը Արմեն Սարգսյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ ասաց, որ Սահմանադրությամբ ամրագրված իր կարգավիճակը պետք է տողատակերով կարդալ։
Զարմացած հարցրի, թե տողատակ ասելով ինչ նկատի ունի։
Տվեց մի վերացական պատասխան։
Իր անգործության ժամանակահատվածը ցույց տվեց՝ տողատակը երկրի դարդերին անտարբեր լինելն էր, դավաճանի հետ գործարքների գնալը։ Մի կողմից հրաժարական պահանջել, մյուս կողմից «բիզնես» անել նախագահածդ երկրի տարածքային ամբողջականության վրա։
Սա էր էտ տողատակը, սահմանված իրական լիազորությունների ու պարտականությունների փոխարեն, կամ հանցանք, կամ անգործություն։
Դու էլ չհասկացար՝ կյանքդ տողատակերում, թե տողերի արանքում անցավ»։