16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իմ իրավունքների որոշողը չլինեք.Գալուստ Սահակյանը` Զուրաբյանին

Ազգային ժողովի հերթական նիստում ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են իրենց կողմից ներկայացված հարցերը քննարկել արտահերթ ռեժիմով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունն օգտվելով արտահերթ քվեարկություն նախաձեռնելու իրավունքից, համապատասխան 44 և ավել ստորագրություններով ներկայացրել է արտահերթ քննարկման համար երկու հարց:

”Հայտարարություն՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին և հարց՝ կապված ընտրական օրենսգրքի փոփոխության ընթակարգերի հետ: Հիմա ունենք ընդդիմության կողմից ներկայացված երկու արտահերթ նախաձեռնություն նաև չորս հարց՝ ներկայացված կառավարությունից, որոնք անհետաձգելի են համարվել: Դրանք մոտ մեկ շաբաթ առաջ են շրջանառության մեջ մտել, ինչը նշանակում է, որ երեք ամիս ժամկետ դեռ կա դրանք քննարկելու համար”,-ասաց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ հակադարձեց. ”Խնդրում եմ իմ իրավունքների որոշողը չլինեք”, -ապա ասաց, թե արտահերթ հարցերը քննարկվում են երեք ամսվա ընթացքում, ինչը նշանակում է, որ ընդդիմության կողմից ներկայացված հարցերը կքննարկվեն օրենքին համապասխան:


Լևոն Զուրաբյանը չհամաձայնեց Սահակյանի հետ՝ նշելով, որ Ազգային Ժողովի նախագահը իրավունք չունի սահմանել արտահերթ հարցերի հաջորդականությունը: ”Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին տասնյակ հազարավոր մարդիկ արձանագրել են, որ իշխանությունները ձախողվել են բոլոր ուղղություններվ”:

Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե ինքը չի ասել քննարկել երեք ամսվա ժամկետում, ապա նշեց, թե անհետաձգելի է նաև սահմանամերձ գյուղական համայքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրինագծի քննարկումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ