Ինֆորմացիա ստացա, որ հրահանգել են ծեծելով վերացնել Սիսիանի հոգևորականին․ Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Սիսիանի հոգևորականին ծեծելով վերացնելու վերաբերյալ տեղեկություն է ստացել: Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել:
«Հենց նոր ինֆորմացիա ստացա (օդում կախված լուրեր), որ հրահանգել են ծեծելով վերացնել Սիսիանի հոգևորականին: Կոչ եմ անում բոլորին տեր կանգնել այդ մարդուն: Պարո՛ն Թաթոյան, խնդրում եմ Ձեզ շտապ միջոցներ ձեռնարկել», – գրել է նա:
Հիշեցնենք, որ Սիսիանի եկեղեցու քահանան այսօր չի սեղմել Փաշինյանի ձեռքը և նրան դուրս է հրավիրել եկեղեցուց: