Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021-ի համար նախատեսվել է շուրջ 1 միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ
Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժաղովի այն նիստը, որում քննարկվում էր 2021 թվականի քաղաքի բյուջեն և հարակից այլ նախագծեր: Տարվա մեջ սա ավագանու կարևորագույն որոշելիք հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը:
Նիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ես էի: Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը Իմ Քայլը խմբակցության ներկայացուցիչներն են:
Այսքանն է համայնքին ծառայելու իրենց պատրաստակամությունը: Թողնես միայն ֆեյսբուքում գրեն, ջնջեն, լայքեն ու տարածեն:
Իդեպ, Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ:
Դավիթ Խաժակյան