26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը բավարարել է Ալիևի հերթական պահանջը. 2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները կհանձնվեն Ադրբեջանին

 Ըստ տեղեկությունների՝ այս քայլի դիմաց Ադրբեջանը կվերադարձնի գերեվարված հայ զինվորներից ընդամենը մի քանիսին: Ստացվում է, որ այս քայլով Փաշինյանը դարձյալ ժողովրդից գաղտնի որոշել է բավարարել թշնամու հերթական պահանջը, քանի որ հենց այս երկու գերիների համար էր Ալիևը հայկական կողմի առաջ դրել «բոլորը բոլորի դիմաց» պահանջը:

Mediaport-ի տեղեկություններով՝ ադրբեջանական դիվերսանտներին հանձնելու գործընթացը տեղի է ունենալու այսօր։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ