28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ամբաստանյալը դատարան հրավիրեց Սերժ Սարգսյանին /վիդեո/

՛՛Շանթ և ընկերներ՛՛ գործով  ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը այսօր պահանջեց, որ  դատարան հրավիրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ գործով վկայություն տալու: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքի իրավունքը օգտագործելիս Հովհաննիսյանը արեց քաղաքական կոչեր և իրեն մեղավոր չճանաչեց:

Ամբաստանյալն ասաց, որ ՀՀ իշխանությունները ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ դավաճանությունն են արել: Դիմելով ՀՀ քաղաքական ընդդիմադիր ուժերին՝ ամբաստանյալը նշեց, որ նրանցից ոչ մեկն ընդդիմություն չի կարող կոչվել:

՛՛Ես քաղբանտարկյալ եմ,  հալածվում եմ ՀՀ իշխանության կողմից: Այդ ամենը՝ հասարակության, մտավորականության, քաղաքական գործիչների անտարբերության շնորհիվ: Շարունակեք անտարբեր լռել, շարունակեք ապրել պատվազուրկ ստրուկների պես: Ոչ մի մտավորական, քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն թող իրեն իրավունք չվերապահի համարվել ընդդիմադիր, առավել եւս հեղափոխական: Պետությունն այս դահլիճում է ու նստած է ամբաստանյալների աթոռներին՛՛,-նշեց  Արմեն Հովհաննիսյանը:

20 տարի զինվորական ծառայության մեջ գտնված մայորը դիմեց նաև լրագրողներին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ