09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը եւս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

«Հայաստան» նախաձեռնության համահիմնադիրները հայտարարությամբ են հանդես եկել, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականն արեցին առավելագույնը՝ մեր պետության սահմաններն անսասան պահելու եւ հաղթանակելու համար։ Մենք իրավունք չունենք ողջ ծանրությունը թողնել առաջնագծում կանգնած մեր հերոսների ուսերին։ Ցավոք, դա բավարար չեղավ։

Պետության ղեկին հայտնված անձանց անպատասխանատվության, անկարողության, իսկ որոշ բացահայտված փաստերի վրա հիմնվելով նաև կասկած հայտնելով վերջիններիս դիտավորության վերաբերյալ բերեցին մեզ ամոթալի պարտություն և խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Հարգելի՛ հայրենակիցներ,

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը հանդիսանալով տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց միավորած հարթակ, պահանջում է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականը և միանում հրաժարակի պահանջով կազմակերպվող բոլոր միջոցառումներին։

Հարգանքով՝ Առաջինը՝ Հայաստան նախաձեռնության համահիմնադիրներ»։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ