06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

“Անհասկանալի, անկազմակերպ, աննպատակ, մանրախնդիր…”

 “Անվտանգություն չես կարող ապահովել նրա հետ, ով եղել է քո դարավոր թշնամին”,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից: Նա հիշեցրեց, որ տնտեսապես Ռուսաստանը վատ վիճակում է, և նույնն էլ սպասում է մեզ:

Ինչ վերաբերում է եռյակի հանրահավաքին, ապա ԱԻՄ ղեկավարն ասաց, որ միայն “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ մի փոքր մոմի լույս տալ համատարած խավարում, իսկ հանրահավաքը նա որակեց այսպես. “Անհասկանալի, անկազմակերպ, աննպատակ, մանրախնդիր, գլխավոր նպատակներն արհամարհող, հակաժողովրդական, քաղաքացու նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերող”: Իսկ առաջնորդներիի մասին Պ. Հայրիկյանը նետեց. 

“Նույն КГБ-ի տարբեր մասնաճյուղերն են` անկախ նրանից, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ինչպես է ներկայացնում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ