06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկն իր ձեռքում պահել. ՀՀԿ պատգամավոր

“Մի բան հստակ է`Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկն իր ձեռքում պահել`օգտվելով Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի ներկայությունից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` խոսելով եռյակի հանրահավաքից:

Ըստ նրա` եռյակում տարաձայնություններ կան, ինչի ապացույցն էր Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ելույթի ընդհատումը: Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն մտքին, որ սպասում են իշխանությունների կողմից առաջարկների, ապա պատգամավորը շեշտեց. “ՀՀԿ-ն այսօր պարտավոր է անել այնպես, որ երկրի տնտեսությունը համընթաց զարգանա, երկրում առկա թերություններով ու բացթողումները վերացվի: Մեր խնդիրը դա է եւ մենք զբաղված ենք լինելու միայն երկրի հզորացմամբ եւ մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելով”: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ