Ալեք Պողոսյանի պաշտպանը արդարացում պահանջեց
՛՛Շանթ Հարությունյան՛՛ և ընկերներ գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանը երթի օրը ոչ մեկին փայտով չի հարվածել, նրա մեղավորությունը չի ապացուցվել ոչ դեպքի օրվա տեսանյութերով, ոչ վկաների տված ցուցմունքներով: Այս մասին այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառումնշեց ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
Ըստ պաշտպանի վարույթն իրականացնող մարմինը հիմք էընդունել միայն ոսռտիկանների ցուցմունքները, իսկ ամբաստանյալների ցուցմունքները հաշվի չեն առնվել: Գործում առկա տեսանյութերի մեջ նույնպես չի երևացել, որ Ալեք Պողոսյանը փայտով հարվածի ոստիկան Էվրիկ Լոնսկուն:
Որպես մեղմացուցիչ հանգամանքներ պաշտպանը մատնանշեց, որ Ալեք Պողոսյան իր խնամքին թոշակառու մայր, չաշխատող կին, հինգ անչափահաս երեխա ունի, նրա ընտանիքը սոցիալապես անապահով է, եւ դատարանից արդարացման դատավճիռ պահանջեց:
Հիշեցնենք, որ դատախազը 6 տարի ազատազրկում է պահանջել Ալեք Պողոսյանի համար: