29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոտ 4000 անհայտ կորած

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հետեւանքով կա 4000-ից ավելի անհայտ կորած:

“ԿԽՄԿ-ն իր առաքելությամբ հանդիսանում է անկախ ու անաչառ: Երկխոսություն է առաջարկում այն երկրների իշխանություններին, որոնք չունեն երկխոսության եզրեր: Մեր կազմակերպությունը առաջարկում է իր միջնորդի ծառայությունը, երբ խոսքը գնում է գերու հայրենադարձման մասին: Եվ ես կասեի, որ մենք մեծ գոհունակություն ունենք այն համագործակցությունից, որն իրականացնում ենք տարածաշրջանում”,-ասաց նա:

Ամատունին  չմեկնաբանեց  ադրբեջանական կողմի պատասխան գործողությունները գերիների փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ըստ նրա հանրությանը մտահոգող շատ հարցեր մնում են կոնֆիդենցիալ երկխոսության սահմաններում:

“Մենք հանրայնորեն չենք ասում շատ բաներ: Իշխանությունների հետ մեր երկխոսությունը մնում է գաղտնի”,-ասաց Զառա Ամատունին՝ ավելացնելով, որ  ԿԽՄԿ-ն շարունակում է համագործակցությունը համապատասխան իշխանությունների հետ` պարզելու գերիների կացության հանգամանքները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ