11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Եկավ, ասեց՝ պիտի սպասենք». անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ են ԳՇ ներկայացուցչի հետ հանդիպումից

Անհետ կորած զինծառայողների հարազատներն Էջմիածնի զորամասում այսօր հանդիպել են ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ: Հանդիպման արդյունքից, սակայն, դժգոհ են:

«Ոչ մի բան չասաց: Էլի պիտի սպասենք: Ասաց՝ ընթացիք մեջ ա, հարց եմ բարձրացնում՝ «ասեք՝ ե՞րբ», չեն կարում ասել: Հրամանատարն անգամ չեկավ խոսակցությանը ներկա լիներ: Հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց: Եկավ, ասեց՝ պիտի սպասենք: Ինչի՞ն, ո՞ւմ՝ չկա պատասխան», – հանդիպումից մանրամասներ ներկայացրեց ծնողներից մեկը:

Զորամասի մոտ հավաքված հարազատներն ասում են՝ այլևս պատրաստ չեն սպասել, այլևս հույս չունեն սպասելուց: Նրանք ուղիղ եթերից դիմեցին ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին. «Խնդրում ենք՝ 40 ծնողից ընդամենը 5-ին ընդունեք այսօր:

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն էլ ավելացրեց. «Մնում է՝ հավաքվենք, գնանք մեր երեխեքին հանենք: Մեզ անընդհատ խաբում են»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ