18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵՏՄ-ին անդամակցությամբ չի կարելի բացառել լուրջ սպառնալիքներ` կապված ղարաբաղյան խնդրի հետ. Բ. Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը երկրի քաղաքական կյանքը երկու հանգամանքներով է պայմանավորում. առաջինը ԵՏՄ-ին անդամակցումն է, երկրորդը՝ իրեն ոչ իշխանական քաղաքական ուժեր անվանող ընդդիմության արշավը:

“Չի կարելի Հայաստանում ձևավորել ներքին քաղաքական օրակարգ, արտաքինը` կոնկրետ այս պարագայում Եվրասիական տնտեսական միությանն Հայաստանի անդամակցությունը` հաշվի չառնելով: Այդ երկու հանգամանքները չեն կարող կապված չլինել իրար հետ: Ինչքան էլ հարցը դրվի սոցիալական խնդիրների լուծման և այլ ներքին մարտահրավերների մասով, դրանք չեն կարող լուծվել Եվրասիական տնտեսական համագործակցությունից դուրս”,- ասել է նա:

Բանախոսը, անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը, նշել է, որ ԵՏՄ-ի հետ համաձայնագրի վավերացումը փաստորեն տեղի ունեցավ վերջին պահին եւ այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը զիջեց Բելառուսին:

“ԵՏՄ-ին անդամակցությամբ չի կարելի բացառել լուրջ սպառնալիքներ` կապված ղարաբաղյան խնդրի հետ: Մեր մոտ փորձում են ուղղակի աչքերը փակել այդ վտանգների առջև: Վտանգավորն այն է, որ աչքերը փակում է և իշխանությունը, և ոչ իշխանական ուժերը: Մինչդեռ սա ներքին քաղաքական օրակարգի հարց պետք է դարձնեն”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ