18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Օլիգարխ Ծառուկյա՞ն, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյան /վիդեո/

Եռյակին մաս կազմող “Ժառանգություն” կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում տեսնում է միմիայն Րաֆֆի Հովհաննիսյանին: Մամուլի ասուլիսում անդրադառնալով այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե իր կարիքը զգացվի, ինքը պատրաստ է նախագահական ընտրություններում առաջադրվել, Փոստանջյանը ասաց. “Ես Գագիկ Ծառուկյանի մտադրություններին չեմ անդրադառնալու: Հայաստանն ունի ընտրված նախագահ, դա Րաֆֆի Հովհաննիսյանն է, եւ եթե լինեն ընտրություններ, ժողովուրդը կրկին կընտրի ժողովրդավարական ուժերին: Այս թեման փակված է”,- ասաց նա:  

Պատգամավորը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է սպասարկել անցումային այս փուլը:

Հարցին՝ ինչպե՞ս կարող է օլիգարխ Գագիկ Ծառուկյանը նախագահի պաշտոնը զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ այդ պաշտոնը թելադրում է հասարակությունը, այլ ոչ` ֆինանսները, որովհետեւ վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը նույնպես հսկայական ֆինանսական միջոցներ ծախսեց, սակայն նա թե չընտրվեց նախագահ:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ