22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստամբուլում դաժան ծեծի է ենթարկվել հայազգի առեւտրականը

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների 10 հոգանոց խումբը Ստամբուլի Ֆաթիհի շրջանում մահակներով դաժան ծեծի է ենթարկել հայազգի Նուբար Վեսքեյին` օգտագործելով նաեւ կտրող գործիքներ եւ արցունքաբեր գազ, հաղորդում է “DIHA” լրատվական գործակալությունը:

Սննդի շարժական փոքրիկ կետ ունեցող Նուբարին քաղաքապետարանի աշխատակիցները մոտեցել են հենց աշխատավայրում եւ սկսել ծեծել, մինչեւ որ մահակները ջարդվել են, իսկ երբ հարեւանությամբ գտնվող տաղավարների աշխատողները փորձել են միջամտել, իրենք եւս ծեծի են ենթարկվել: Առեւտրականներից 4-ը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նուբարը եւ եւս 3 առեւտրական դիմել են ոստիկանություն:

Առայժմ հայտնի չէ` ինչու են քաղաքապետարանի աշխատակիցները նման կերպ վարվել հայ առեւտրականի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ