01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մի քանի հարց Աննա Հակոբյանին. Հե՞շտ էր մի ամբողջ ժողովրդից խլել հայրենիքը

Մի քանի հարց Աննա Հակոբյանին.
 
1. Հե՞շտ էր մի ամբողջ ժողովրդից խլել հայրենիքը:
 
2. Հե՞շտ էր հարյուր հազարավոր արցախցիներից իրենց տներն ու կյանքերը խլելը:
 
3. Հե՞շտ էր հազարավոր երեխաներին ու ծնողներին իրենց հայրերից ու զավակներից զրկելը:
 
4. Հե՞շտ է գերության մեջ հայտնված մեր տղաների ու նրանց ընտանիքների վիճակը:
 
5. Հե՞շտ է նայել այն ծնողների աչքերին, ովքեր օրերով կանգնած կառավարական շենքերի մոտ լուրի են սպասում իրենց զավակներից և որոնց ասում եք՝ «վրիպակի պատճառով են ձեր որդիները անհետ կորել»:
 
Շարքը շարունակելի… Տպավորություն է, տիկին, որ Դուք ու Ձեր ամուսինը վերոնշյալից ավելի քիչ եք վշտացել, քան Ձեր երեխայի խաղալիքից ու օծանելիքից զրկվելու փաստից:
 
Հ.Գ. Ձեր երեխան այս լուսանկարում Dolce & Gabbana բրենդի 300 եվրո արժողությամբ զգեստ է կրում, իսկ արցախցի երեխաների մեծ մասն առանց տանիքի է մնացել: Mediaport-ի խմբագրություն:
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ