Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է Հրանտ Մարգարյանին. Չորրորդ ինքնիշխանություն
“Չորրորդ ինքիշխանություն”-ը գրում է, որ Արցախում նախընտրական տրամադրությունները ամբողջությամբ իրենց վերջնափուլին են մոտենում: Մի կողմից գործող նախագահ Բակո Սահակյանը փորձում է ամփոփել իր նախընտրական կամպանիայի վերջնական արդյունքները, մյուս կողմից` Ղարաբաղյան կլանի վառ ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանը ավարտին է հասցնում իր հանդիպումների շարքը` հանուն Բակո Սահակյանի հաղթանակի:
Ստացված տեղեկությունների համաձայն`Քոչարյանը Գանձասարում հանդիպել է ինչպես Արցախի տարբեր տրամաչափի պաշտոնյաների ու բարձրաստիճան զինվորականների, այնպես էլ տեղի ակտիվ դաշնակցական թեւի հետ` ասելով, որ Սահակյանից լավ ոչ ոք չի կարող կառավարել Արցախի զործերը:
Իսկ հանդիպման արդյունքներն ի մի բերելու նպատակով Սեդրակիչը հեռախոսազրույց է ունեցել դաշնակցական լիդեր Հրանտ Մարգարյանի հետ` հորդորելով հնարավոր տակտիկական միջոցներով հանդարտեցնել Արցախում առկա դաշնակցական կրքերը` ապահովելով ընտրությանների խաղաղ ընթացքն ու ավարտը: