18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը. Էդուարդ Շարմազանով

 Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, կարեւորվել է խորհրդարանական փոխգործակցության հետագա խորացումը:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ տարակուսանք է առաջացնում հույն որոշ պատգամավորների պահվածքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում,  որոնք նրա բնորոշմամբ՝ փորձում են ստվեր գցել հայ-հունական եղբայրական հարաբերությունների վրա: Գեորգիոս Կոնստանտոպուլոսն իր հերթին նշել է, որ չի կիսում այդ պատգամավորների կարծիքը՝ կարեւորելով խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:  

Էդուարդ Շարմազանովը Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ զրույցում նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:  Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտմանը՝ ԱԺ փոխնախագահն արձանագրել է՝ Թուրքիան այսկերպ փաստում է, որ պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը:

Հանդիպմանն ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականին Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնելու ուղղությամբ: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ