01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։ Բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։

«Իմ քայլը» խմբակցությունը հակամարտող բանակների է բաժանվել, միմյանց հետ չեն շփվում, կյանքն ու աշխատանքը կաթվածահար են, բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը։

Ոմանք ոչ միայն իրենց ապագան, այլեւ ֆիզիկական գոյությունն են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն խմբին, որը հրապարակային եւ կուլիսներում անվերապահ աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»։

Այն պատգամավորները, ովքեր քննադատում են Փաշինյանին հայտնի փաստաթուղթը ստորագրելու եւ հատկապես այն պատճառով, որ չի խորհրդակցել ու չի տեղեկացրել իրենց, «դավաճաններն» են որակվում։ Սրանք փոքր հնարավորության դեպքում պատրաստ են լքել  շարքերը։

Կա նաեւ չկողմնորոշված մասսա, որը դեռ խուսափում է կարծիք հայտնելուց եւ իջել է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ