03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Յուրմալայում Հայաստանի ներկայացուցիչը տարբերվելու է իր ոճով /վիդեո/

Յուրմալայում կայանալիք “Նոր ալիք 2012” մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ, “Արսա” խմբի մենակատար, “Հայ սուպերսթար” նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանը կներկայացնի  Էրիկ Կլեպտոնի “Change The World” երգը կամ Ջո Կոկերի հայտնի երգերից մեկը:  Հայաստան  երկրի հիթը ”Ով սիրուն, սիրուն”-ը Սուրենը երգելու է նոր ոճով: Սուրենը 14 տարեկանից կիթառ է նվագում , եւ մրցույթին մասնակցելու ցանկությունը նաեւ իր ծնողներինն է: Ի դեպ, փառատոնի մասնակիցների մեջ նա միակն է, որ բյլուզ ոճ է ներկայացնելու:

Մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանի խոսքով, Սուրենն առանձնահատուկ ոճ ունի, եւ հենց դա էլ կլինի նրա հաղթելու գրավականը: Հուլիսի 14-ին հայաստանյան պատվիրակությւոնը մեկնելու է Յուրմալա: Խմբի մեջ կլինեն Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Մհերը, Սոֆի Մխեյանը եւ այլ երգիչներ, որոնք Սուրենին կաջակցեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ