01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ ԱԱԾ-ում քննություն է ընթանում․Հրապարակ

Պարզվում է՝  Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ Բանն այն է, որ մեքենայում փակված ԱԺ նախագահի թիկնապահները փորձել են դիմադրել հարձակվողներին, ժամանակ շահել եւ օգնություն են խնդրել իրենց ղեկավարությունից՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։

Բայց ՊՊԾ պետը՝ Սարգիս Հովհաննիսյանը, տեղում չի եղել, որեւէ մեկը նրանց խնդրանքներին չի արձագանքել։ Մեր տեղեկություններով, դեպքից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել՝ մեղավորներին գտնելու համար։ Ներսում կասկածներ ունեն, որ այդ ողբերգության հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է։

ԱԱԾ-ն ծառայողականի հետ կապված թերթի հարցմանը պատասխանել է, որ «հայցվող տեղեկատվությունն ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում», ուստի դասվում է ծառայողական գաղտնիքի շարքին եւ չի կարող տրամադրվել։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ