Սկսում ենք «Ապստամբություն» շարժումը՝ իշխանության հեռացման նպատակով․ Բորիս Մուրազի
Բորիս Մուրազին գրում է․
«Եզդիները երբեք անտարբեր չեն եղել մեր ժողովրդի համար ապահովության և զարգացման կենտրոն հանդիսացող Հայաստանի Հանրապետության ճակատագրով։
Այսօր էլ Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում և այսօր էլ անհրաժեշտ է, որպեսզի հայաստանասեր եզդին կանգնի պետականության կորստի դեմ և իր հնարավորությունների սահմանում դիմադրի թշնամուն մեր երկիրը հանձնել ցանկացող դավաճանական գաղափարի դեմ։
Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով գաղափարակից ընկերներով սկսում ենք Serhildan (ապստամբություն) շարժումը։ Մեր նպատակն է մասնակից դառնալ Հայաստանը պարտության առաջ կանգնեցրած իշխանության հեռացման գործընթացին։ Մեզ կարող են միանալ Հայաստանում ապրող և ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր եզդիները։ Կապ հաստատեք մեզ հետ և մասնակից դարձեք Հայաստանի փրկությանը։
«Սարհլդան» շարժման նախաձեռնող խումբ»։