15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հեռացվելու փոխարեն պարգեւատրվում են։ Ո՞ր արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալի արժանացել․ Ժողովուրդ

Նոյեմբերի 28-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Մխիթար Գոշ» մեդալի է արժանացել, եւ շատերի համար անհասկանալի էր, թե նա ինչ է արել, որ արժանացել է այդ մեդալին: Բանն այն է, որ նոյեմբերի 28-ը Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրն է, սակայն հաշվի առնելով մեր երկրում ստեղծված անտրամադիր իրավիճակը՝ չեն նշել տոնը մեծ շուքով։ Մեդալը նա ստացել է ՀՔԾ աշխատողի տոնի կապակցությամբ։

Իսկ կոնկրետ ո՞ր արժանիքի համար։ Հարցն այն է, որ այս իրավիճակում շուրջ 30 նախկին եւ ներկա պաշտոնյաների են ՀՔԾ հարուցած մեղադրանքների առիթով տարել դատարաններ ձերբակալության համար, սակայն այդ գործերը իրավաչափության բացակայության հիմքով մերժվել են։ Եվ այս ամենի հիմքով փոխանակ ՀՔԾ կոնկրետ պաշտոնյաներ հեռացվեին աշխատանքից, դեռ մեդալ են ստացել՝ ՀՔԾ պետի գլխավորությամբ։ Այ քեզ արդարություն։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ