Թարգե՛ք, ամոթ է: Այս մեկը տորթ տվեց, այս մեկը տորթը կերավ: Ուրիշ բան չկա՞ խոսելու, գերիներին հետ բերեք․ Կարեն Ասլանյան
Դերասան Կարեն Ասլանյանը, Ինստագրամի էջում գրել է.
«Ղարաբաղցի, գյումրեցի, վանաձորցի, իջևանցի, դիլիջանցի, կապանցի, արտաշատցի, երևանցի ու այսպես շարունակ… Ի՞նչ կապ ունի՝ ով որտեղից է: Զզվելի է, երբ տարբերություն եք դնում, կապ չունի, մի՛ արեք: Դաս չեղա՞վ այս ամեն ինչը: Հերի՛ք է, բոլորս գյումրեցի, բոլորս ղարաբաղցի, դիլիջանցի ենք, ի՞նչ կապ ունի, հայ ենք մենք, մի ազգ ու մի ընտանիք: Թարգե՛ք, ամոթ է: Այս մեկը տորթ տվեց, այս մեկը տորթը կերավ: Ուրիշ բան չկա՞ խոսելու, գերիներին հետ բերեք»: