12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Տնտեսական առումով Հայաստանը հետընթաց է գրանցել. տնտեսագետ /վիդեո/

 Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ ԵՏՄ-ը հաջող ավարտ չի ունենա: ՛՛Այս ինտեգրացիոն նախագիծը կունենա այն ճակատագիրն, ինչ ունեցան նախորդ նախագծերը՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետը: Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը` որպես նախագիծ, տապալվել էր դեռևս մայիսի 29-ին: 

՛՛Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ֆորմալ առումով մայիսի 29-ի շարունակությունն էր: Նախագահները դրել էին իրենց ստորագրությունը, բայց իրենց անվան համար պետք է նաև վավերացնեին: Եվրասիական տնտեսական միությանը կողմ արտահայտվելով` Հայաստանը փաստացի խորացրեց այն մեկուսացումը, որի մեջ հայտնվել էր սեպտեմբերի 3-ին: Առանց այլընտրանքի տնտեսական զարգացում սպասել ևս չի կարելի՛՛,-նկատեց նա:

՛՛Ակնհայտ է, որ տնտեսական առումով մեկ տարվա ընթացքում Հայաստանը գրանցել է հետընթաց: Իսկ ամենակարևորն այն է, որ զրկվել է այլընտրանքից: Մենք աշխարհի բոլոր երկրներում զրկվել ենք համագործակցության հնարավորությունից՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ