27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բացատրեմ՝ ինչո՞ւ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորներին»․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացատրեմ՝ ինչո՞ւ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորներին։ Հետեւյալ հարցերի մասով՝

1. Ինչո՞ւ դատավորները կալանք չեն տալիս ու իմ պատվերին համապատասխան ընդդիմադիրներին չեն փակում։ Չէ՞ որ իմ սրտի դատախազը ինչ ասում եմ՝ անում է։

2. Ինչո՞ւ վարչական դատարանը կասեցրեց հավաքների ազատության արգելքի նորմը։ Հիմա փաստորեն ազատ կարող են հավաք անել։

3. ԲԴԽ անդամները ինչո՞ւ չեն ազատվում Ռ. Վարդազարյանից ու պատվեր չկատարող դատավորներից։

Հ.Գ. Ես լիահույս եմ, որ այնտեղ գնացած մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում հիմա երկրում ու որ ազգային պատուհասը չի տիրապետում իրավիճակին։

Կոչ եմ անում լրատվամիջոցներին սպասել ու հարցեր ուղղել այս մարդկանց։ Ամեն ինչի մասին, այդ թվում՝ ստորացուցիչ համաձայնագրի մասին իրենց կարծիքը որպես քաղաքացի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ