25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նախկինի ու ներկայի բաժանումը կեղծ օրակարգ է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Խորհրդարանական որոշ ընդդիմադիներ. հերի՞ք չէ կուլ տակ նիկոլիզմի խայծն ու «նախկին ու ներկա» անեք։
Հաստատ հիմա դրա ժամանակը չէ։
 
Ավելի ազնիվ կլիներ ընդունել սեփական սխալներն ու խոստովանել , որ հողատուին ժամանակին սատարելով ,ստորագրելով եւ քվեարկելով նրա վարչապետության օգտին ՝մոտեցրել եք մեր երկիրն այս արհավիրքին։
 
Հիշեք մեր եւ ձեր ելույթներն ու քվեարկությունը ԱԺ-ում Նիկոլի վարչապետ առաջադրվելու ժամանակ ։
Նախկինի ու ներկայի բաժանումը կեղծ օրակարգ է։
 
Կան հող ազատագրողներ եւ հող հանձնողներ, կարողներ եւ անկարողներ, ազգայիններ ու ապազգայիններ։
Այսօր պետք է համախմբվել հանուն Հայրենիքի եւ հասնել հողատուի հրաժարականին։
 
Հ.Գ. Դուք 2018-ի մայիսին առաջադրեցիք եւ ընտրեցիք վարչապետի պաշտոնում մեկին, ում ձեր իսկ թիմակցի պնդմամբ «հեթաքրքիր չէր ինչ-որ մեկի ասկոլոչնիով վիրավորվելը» »։
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ