25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի իրական էլիտան է պահանջում Փաշինյանի հրաժարականը․ Իրատես

Երբ երկրի ղեկավարն իր ծննդավայր Իջևանում ընդամենը բողոքի մի ակցիա զսպելու համար հայ­տարարում է. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին», երբ առատ արյուն խժռելու վամպիրային հակումը բավարարելու նպատակով Արցախում արյան ծով է սարքում ու էլի չի հագենում, երբ 5000 ընտիր երիտասարդներ է սպանում, 10 հա­զարից ավելի ջահելների խեղում ու հաշմանդամ դարձնում, երբ 200-ից ավելի գերիների հենց այս պահին խոշտանգում, նվաստացնում, ծաղրում է թշ­նամին ու որպես «ավար» պատրաստվում ցուցադ­րելու Բաքվում իրենց հաղթանակի շքերթի կապակ­ցությամբ, իսկ վարչապետ կոչվածը մատը մատին չի տալիս, ի՞նչ եք կարծում, նրա վրա շա՞տ մեծ ազդե­ցություն կթողնի այն փաստը, որ այսօր կառավարու­թյան շենքի դիմաց նրա հրաժարականի պահանջով մարդիկ հացադուլ են անում:

Նշենք, որ ի տարբերություն բողոքի մյուս ձևերի, հացադուլը միակն է, որի ժամանակ Փաշինյանը չի կարող իրավապահ համակարգի, այդ թվում՝ չինա­կան տարբերանշաններով նինձյաների միջոցով «ասֆալտին փռել», ոստիկանական բաժին տանել հացադուլ անողներին: Նրանց դեմ ոչ մի «զենք» վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը չի կարող կիրառել, բայց և հստակ է նրան ընդհանրապես չի հուզի, եթե անգամ ողջ ազգը հացադուլի նստի, հյուծվի ու մահանա:

Այս օրերին Փաշինյանի միակ խնդիրն ըմբոստա­ցողներին հնարավոր ու անհնար միջոցներով չեզո­քացնելն է, այսինքն՝ լիովին ամլացնել հասարակու­թյանը, որպեսզի ոչ ոք չսպառնա իր իշխանությանը: Առաջիկա վեց ամիսների համար էլ ներկայաց­վող «ճանապարհային քարտեզի» ողջ իմաստն այն է. որ ժամանակ ունենա զսպելու ցույցերը և շարու­նակի ոչինչ չանել, բայց մնալ աթոռին կառչած: Հանուն ճշմարտության ասենք՝ այսօր Հայաս­տանում միակ օղակը, որն օրնիբուն «աշխատում» է, իրավապահ համակարգն է, բայց միայն մեկ ուղղու­թյամբ. հետապնդել ընդդիմադիրներին, ձերբակա­լել, խուզարկել նրանց բնակարանները, ընտանիքի անդամներին ևս ներքաշել այդ ամենի մեջ, այդպիսով առավել մեծ ճնշում գործադրել նրանց վրա:

ՈՒ լուծել «ամենակարևոր» հարցը՝ մանդատից զրկել Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա հերիք չէ մեղա­վոր է Շուշին սկուտեղի վրա Ալիևին հանձնելու հա­մար, դեռ ավելին, պատգամավորի մանդատ ունենա­լով, մահացու մեղք ունի երկրի առկա ողբերգական վիճակի, ազգի ողնաշարը ջարդելու, ամբողջ աշխարհում հայի ազգային արժանապատվությունը ոտնատակ տալու, կռվող հայ զինվորին որպես դա­սալիք մատուցելու և այլ մահացու մեղքերի մեջ:

Եվ այսպես, Փաշինյանը չի պատրաստվում հե­ռանալու և անգամ… ՏԱՍՍ-ին տված իր հարցազ­րույցում «հիմնավորում» է վարչապետական աթո­ռին իր սոսնձվելը . «Հասարակությունը համաձայն է, որ երբ ստորագրվեց փաստաթուղթը, որևէ այլընտ­րանք չկար», ասել է հայ հանրությունը գիտեր, որ այս իրավիճակում Արցախը ծախելուց բացի՝  ուրիշ այլընտրանք չկար:

Չգիտեմ, թե վարչապետի աթոռն ուզուրպացրածի «մատուցած» հասարակությունն ինչ բաղադրություն ունի, բայց հստակ է մի բան. նրա հրաժարականը պահանջում է Հայաստանի իրական էլիտան, այսինքն՝ ազգի սերուցքը, գիտական շրջանակները: ԵՊՀ գիտական խորհուրդը, ԳԱԱ-ի նախա­գահությունը հայտարարությամբ են հանդես եկել և պահանջել Փաշինյանի հրաժարականը:

Եթե ազգի մտածող հատվածը դեմ է այս վարչապետին, ուրեմն առավել ծանրակշիռ էլ ո՜վ կարող է լինել: Հավանա­բար Փաշինյանը սպասում է «Ջոնի բրջոնիի» հրա­ժարականի պահանջին: Ի դեպ, սփյուռքի 2 տաս­նյակ կառույցները ևս պահանջում են նրա հրաժա­րականը, բայց այս անգամ էլ նրա համար վճռորոշ է միայն Գլենդելի Քիսոյի, Կարաբինայի ու տրանսգենդեր Մելի անձնական խնդրանքը:

Երևի հենց ամենայն հայոց գերագույն դավաճա­նի առնչությամբ է մարգարեացել Հովհ. Թումանյանը, երբ գրել է «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան» հայտնի քառյակն ու դեռևս 102 տարի առաջ նոյեմ­բերյան այս օրերին արձանագրել մերօրյա ընկածի ճակատի գիրը. «ՈՒ հեռու է մինչև Մարդը իր ճամ­փան»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ