26 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆիի վարկանիշը գցել են

‘ Ժառանգության’ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի կողմից ընդունված մարդ է, հարգանք ունի, այլ հարց է`  ինչպես կդրսևորի իրեն որպես նախագահի թեկնածու’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը` գնահատելով Հովհաննիսյանի հնարավորությունները նախագահական ընտրություններում:

Սարգսյանի խոսքով` այստեղ կարևոր է այն ծրագիրը, որը ժողովրդին կառաջարկի Հովհաննիսյանը: Բացի դա Սարգսյանի կարծիքով` ‘Ժառանգության’  ղեկավարի վարկանիշի վրա մեծ ազդեցություն է ունեցել ‘Ազատ դեմոկրատների’ հետ միացումը, ապա և ապահարզանը:

‘Ազատ դեմոկրատների’ հետ այս անհասկանալի տանդեմի պատճառով ինքը կորցրեց իր վարկանիշը’,-ընդգծեց ՀԴԿ ղեկավարը` հավելելով, որ հասկանալի էր, թե ինչու և ում կողմից էր ստեղծվել այդ միասնությունը: ‘ Կարծես թե պարտադրված դաշինք էր, այն էլ օտար երկրի դեսպանի կողմից: Դա բացահայտ էր: Հիմա էլ չդիմացան իրար ու բաժանվեցին’,-եզրափակեց Սարգսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ