Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դիվանագիտության մեջ՝ ոչ․ ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը չի մեկնաբանում, թե ինչպիսին է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրաված փաստաթուղթը։
«Ես չեմ մեկնաբանում, նոր եմ ստանձնել իմ պարտականությունները, ռազմադաշտում ունեցել ենք ձախողում ու դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում մեր զինվորները», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Այվազյանը նշեց, թե պետք է անել ամեն հնարավորը, որ իրավիճակը կայունանա։
Նախարարը չի համարում, որ դիվանագիտական դաշտում Հայաստանը ձախողել է։
Հարցին՝ որևէ դրական բան կա՞ այդ փաստաթղթում Հայաստանի համար, արձագանքեց. «Դրականն այն էր, որ պատերազմը կանգնեցվել է»։