02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հողը կարող է նորից քոնը դառնալ, եթե նրա մասին մտածում ես որպես Հայրենիք.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նայում եմ Ադրբեջանին հանձնվող տարածքներ վերջին օրերին մեկնած ուխտավորների տեսանյութերը։
 
Մարդիկ աչքերով ուտում են հայրենի սար ու ձորը։
 
Մարմնի յուրաքանչյուր բջիջում փորձում են պահեստավորել Հայրենիքի թթվածինը, որ ագահորեն ներս են քաշում ու չեն կշտանում։
Հայացքներով չեն հագենում երկնագույն երկնքից, ականջներով ներծծում են գետերի եւ առուների քչքչոցը, ճաքած շրթունքներով համբուրում են տներն ու սրբավայրերը, ժայռերն ու երեխայի պես խնամված-աճեցրած ծառերը։
Մեկը որպես մասունք հող է բերում, մյուսը՝ գետերի ջուրը, երրորդը՝ ծառից ճյուղ է կտրում մի նոր բակում պատրուս անելու հույսով…
 
Սեր է ու ցավ։
Հայրենազրկում։
Պատվազրկում։
Որակազրկում։
 
Հողը կարող է նորից քոնը դառնալ, եթե նրա մասին մտածում ես որպես Հայրենիք, եթե սիրում ես՝ որպես նպատակ, եթե պատրաստ ես՝ որպես առաքելություն։
 
Բայց ամենից առաջ պիտի ապացուցես ինքդ քեզ եւ աշխարհին, որ ԱԶԳ ես, եւ ոչ՝ ընտրազանգված»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ