Նիկոլը մարդկանց ներշնչել է, որ ինքը մեղք է․ Արթուր Վանեցյան
Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, որ պետք է դուրս գա ընդդիմադիրի դերից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության դիմաց հացադուլ հայտարարած ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով եկել էր հացադուլավորներին տեսակցելու:
«Մեր հանրությունը պետք է արթնանա այն քնից, որ 2․5 տարի մանիպուլատիվ կերպով մտցրել են մեր հասարակությանտը։ Ստի 44 օր, որի արդյունքում մենք ունեցանք այս արհավիրքը, կորցրինք Արցախի տարածքի գրեթե 70 տոկոսը, և դա դեռ վերջը չէ, կորցնում ենք և դեռ կորցնելու ենք։ Մեր հայրենիքը վտանգի մեջ է, վտանգը կախված է մեր գլխներին։ Այս ամենի հետ մեկտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է մանիպուլացնել հասարակությանը և մի նոր թեզ է ասում, որը ես կանվանեմ սրիկայություն, ասում է՝ հանրությունը չողջունեց ընդդիմության՝ իմ հրաժարականի պահանջը դրա համար ես հրաժարական չտվեցի։ Սա հերթական բաժանումն է սևերի և սպիտակների։ Հիմա, եթե որևէ իրավապահ մարմին, որն ի պաշտոնե լիազորված է պատասխանատվության կանչելու յուրաքանչյուր անձի՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, նա դուրս է գալու և ասելու՝ «նախկինները», «ռևանշիստները» և էլի մանիպուլացնելու է մարդկանց ։ Մարդիկ էլ ասելու են՝ փրկում ենք Նիկոլին նախկիններից։ Նիկոլը մարդկանց մարդկանց ներշնչել է, որ ինքը մեղք է»,- ասաց Վանեցյանը։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ իրեն որևէ մեկը չի նախապատրաստվում սպանել. «Նիկոլը գիտեր, որ ոչ մեկը չէր նախապատրաստում իրեն սպանել, տարան 1 օր նստացրեին, ոչ մի ապացույց չբերեցին արդեն 7-8 չեն կանչել։ Նպատակն այն էր, որ ասի՝ եկան կառավարության շենքն ու առաձնատունը գրավեցին հիմա էլ ուզում են իրեն սպանեն։ Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, որ պետք է դուրս գա ընդդիմադիրի դերից դուրս գա և դառնա պետականամետ գործիչ, պետությունը հարգող և սիրող»։
Իր խոսքի վերջում Վանեցյանը տոկոնություն մաղթեց Կիմ Բալայանին։
«Ծայրահեղ քայլի ենք գնացել։ Բոլորս պետք է ձեզ տոկոնություն մաղթենք մինչև հասկանանք՝ ինչ ենք անելու»,- ավելացրեց Արթուր Վանեցյանը։