02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նվազել է հին անձնագրերի տպագրումը

Հայաստանում էականորեն նվազել է հին անձնագրերի տպագրումը՝ կապված նրա հետ, որ անցում է կատարվել նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրման եղանակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը:

Ընթացիկ տարվա 9 ամսում Հայաստանում տպագրվել է 100 999 հին անձնագիր՝ նախորդ տարվա 344 հազար 919-ի փոխարեն:

Նա ընդգծեց, որ հին նմուշի անձնագրերը տրամադրվում են միայն քաղաքացիների ցանկությամբ ՝ մինչեւ 16 տարեկան երեխաներին, ինչպես նաեւ զինծառայության մեջ գտնվող քաղաքացիներին: Սարդարյանը նաեւ տեղեկացրեց, որ 2014թ առաջին 9 ամիսների ընթացքում տպագրվել եւ քաղաքացիներին է հանձնվել 93 հազար 919 նույնականացման քարտ եւ 267 հազար 668 կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:

   Համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով սահմանային անցակետերում շուրջօրյա ռեժիմով, այդ թվում` ոչ աշխատանքային օրերին, ստեղծվել է հնարավորություն անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար: 2014թ-ի ինը ամիսների ընթացքում սահմանային անցակետերում կատարվել են 2 հազար 414 նշումներ:

Ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է տարածքային անձնագրային ծառայություններում տեղադրել լրացուցիչ սարքավորումներ` նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարւոնակող անձնագրերի դիմումներն ընդունելու համար, ձեռք բերել լրացուցիչ շարժական կայաններ` տեղաշարժվելու ունակություն չունեցող անձանց տեղում լուսանկարելու համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ